Զոհվել են ԼՂ-ի (Արցախ) ՊԲ 54 մարտիկներ. Արթուր Սարգսյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i126249-Զոհվել_են_ԼՂ_ի_(Արցախ)_ՊԲ_54_մարտիկներ._Արթուր_Սարգսյան
Երեկ հակառակորդը շարունակել է գրոհել ՊԲ մարտակարգերը՝ կիրառելով ինքնաթիռներ, ուղղաթիռներ, հրթիռահրետանային ողջ զինանոցը, օգտագործելով նաեւ զրահատանկային ստորաբաժանումներ եւ հատուկ նշանակության ստորաբաժանումներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2020 06:47 Asia/Tehran
  • Զոհվել են  ԼՂ-ի  (Արցախ)  ՊԲ 54 մարտիկներ. Արթուր Սարգսյան

Երեկ հակառակորդը շարունակել է գրոհել ՊԲ մարտակարգերը՝ կիրառելով ինքնաթիռներ, ուղղաթիռներ, հրթիռահրետանային ողջ զինանոցը, օգտագործելով նաեւ զրահատանկային ստորաբաժանումներ եւ հատուկ նշանակության ստորաբաժանումներ:

Այս մասին ճեպազրույցում ասաց Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը:

Նրա խոսքով, կիրառված սպառազինությունը, ռազմական տեխնիկան եւ անձնակազմի քանակը աննախադեպ է եղել հատկապես հյուսիսային եւ հարավային ուղղություններով:

«Օպերատիվ մարտավարական եւ մարտավարական իրադրությունում էական փոփոխություն չի եղել: Գիշերը  լարվածությունը մի փոքր թուլացել է, սակայն հրետակոծումները շարունակվել են անընդհատ: ՊԲ ստորաբաժանումներն իրենց առջեւ դրված խնդիրները կատարել են փայլուն եւ անթերի՝ ձախողելով հակառակորդի առաջխաղացման փորձերը: Անհաջողություն կրելով հակառակորդը թիրախավորել է բնակավայրերը եւ խաղաղ բնակչությանը: Մասնավորապես Մարտունի, Մարտակերտ, Հադրութ քաղաքները, որի ընթացքում նաեւ քաղաքներում վիրավորվել են հայ եւ արտասահմանյան լրագրողներ»,-ասաց նա:

 «Ցավոք սրտի հայրենիքի պաշտպանության համար պայքարում իրենց կյանքը զոհաբերել են ՊԲ 54 մարտիկներ:  Վիրավորների քանակը ճշտվում է, ունենք բավական շատ վիրավորներ»,-ընդգծեց նա:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio