Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի ԱԳ նախարարի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i126286-Զոհրաբ_Մնացականյանը_հեռախոսազրույց_է_ունեցել_Իտալիայի_ԱԳ_նախարարի_հետ
Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2020 19:36 Asia/Tehran
  • Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի ԱԳ նախարարի հետ

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոի հետ։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիության  վարչությունից:

Նախարար Մնացականյանը զրուցակցին  ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը, որն ուղեկցվում է Ադրբեջանի կողմից ծանր հրետանու և օդուժի կիրառմամբ Հայաստանի և Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածների դիտավորյալ թիրախավորմամբ:

Նախարար Մնացականյանը խիստ մտահոգություն է հայտնել մարտական գործողություններում Թուրքիայի և վերջինիս կողմից հովանավորվող օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավման առնչությամբ։

Երկուստեք ընդգծվել է մարտական գործողություններիդադարեցմանն ուղղված քայլերի ձեռնարկումը։

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio