Լեռնային Ղարաբաղը կարող է խնդրահարույց լինել ՆԱՏՕ-ի համար. New Statesman
https://parstoday.ir/hy/news/armenia-i126343-Լեռնային_Ղարաբաղը_կարող_է_խնդրահարույց_լինել_ՆԱՏՕ_ի_համար._new_statesman
Լեռնային Ղարաբաղում էսկալացիան վկայում է այն, որ շատերն անվանում են սառը պատերազմի ռազմական միությունների հնացում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2020 07:24 Asia/Tehran
  • Լեռնային Ղարաբաղը կարող է խնդրահարույց լինել ՆԱՏՕ-ի համար. New Statesman

Լեռնային Ղարաբաղում էսկալացիան վկայում է այն, որ շատերն անվանում են սառը պատերազմի ռազմական միությունների հնացում:

Հնարավոր է, որ առաջին անգամ Արեւմտյան Եվրոպայի երկրները, ինչպիսին է Ֆրանսիան, նորագույն պատմության մեջ սկսել են առաջարկել զգուշավոր քաղաքական աջակցություն հակամարտության միեւնույն կողմից, որին աջակցում է Ռուսաստանն ու Իրանը (երկուսն էլ Հայաստանի դաշնակիցների են) ընդդեմ ՆԱՏՕ-ի անդամի (Թուրքիա), գրում է New Statesman-ը:

«Հակամարտությունը կարող է ավարտվել ՆԱՏՕ-ի անդամների՝ տարբեր կողմերի կամ անգամ միմյանց դեմ ՆԱՏՕ-ի անդամների աբսուրդային միավորմամբ՝ չնայած դա առաջին անգամ չէ, ինչը մեզ հուշում է արեւելյան Միջերկրական ծովում Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ շարունակական հակազդեցությունը:

Եւ դարձյալ ՆԱՏՕ-ի ետնաբեմում համակարտությունը հակադրվում է Թուրքիային Արեւմտյան Եվրոպայի մեծ մասի դեմ:

Մինչդեռ ԱՄՆ-ը տարված է նախագահական քարոզարշավով եւ հիմնականում բացակայում է, եւ այդ դրությունը հազիվ թե փոխվի, եթե երկրի ղեկավարը հիվանդացել է կորոնավիուսով:

«Բնավ չի համընկել այն, որ ռազմական գործողությունները սկսվել են ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ»,-ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Քերի Քավանոն: «Մենք կարող ենք տեսնել Ամերիկայի այդ արձագանքը, որը չի եղել արագ եւ շատ ուժգին»:

Էմանուել Մակրոնին քննադատել են, քանի որ նա անվանել է ՆԱՏՕ-ն «մեռած ուղեղ» անցած տարի տված հարցազրույցում: Մակրոնի փաստարկներն էին, որ չկա որեւէ համակարգվածություն ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ում իր դաշնակիցների միջեւ ռազմավարական որոշումներ կայացնելու գործում՝ ի լրումն Թուրքիայի «չհամակարգված ագրեսիվ գործողությունների»: Տեսնելով Լեռնային Ղարաբաղում իրավիճակը՝ ո՞վ կարող է պնդել, որ Մակրոնի տրամաբանությունը սխալ է:

«Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ բաժանում չկա: Հին աշխարհն այլեւս չկա»,-նշել է Հայաստանի ԱԳՆ խորհրդական Վահե Գեւորգյանը:

news.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio