Վրաստանի նախագահն առաջարկել է Թբիլիսիում անցկացնել Ղարաբաղի հիմնախնդրով ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i126394-Վրաստանի_նախագահն_առաջարկել_է_Թբիլիսիում_անցկացնել_Ղարաբաղի_հիմնախնդրով_ԵԱՀԿ_Մինսկի_խմբի_հանդիպումը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է հեռախոսային զրույց ունենալ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ ու պատրաստակամություն է հայտնել, հնարավորության դեպքում Թբիլիսիում անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նիստը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2020 07:42 Asia/Tehran
  • Վրաստանի նախագահն առաջարկել է Թբիլիսիում անցկացնել Ղարաբաղի հիմնախնդրով ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է հեռախոսային զրույց ունենալ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ ու պատրաստակամություն է հայտնել, հնարավորության դեպքում Թբիլիսիում անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նիստը:

«Եկել է նախագահների հետ զրուցելու ժամանակը, որոնք նախատեսված են այս շաբաթ… կարեւոր է պահպանել այն, որ Վրաստանը հետեւում է երկու հարեւան երկրների նկատմամբ չեզոքությանը: Մեր երկրների տնտեսությունն ու զարգացումը կախված են տարածաշրջանում կայունությունից եւ խաղաղությունից»,- հայտարարել է Զուրաբիշվիլին՝ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հետ հարցազրույցում:

Նրա խոսքով՝ վրացական կողմը կողմերին հրադադարի կոչ է արել՝ խուսափելու համար հակամարտության զոհերից:

«Երկու կողմից էլ նկատվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ներգրավման պատրաստակամության նախադրյալներ։ Կարծում եմ, որ մենք պետք է նպաստենք թեկուզ Վրաստանում նիստի անցկացմանը։ Մենք կանենք ամեն ինչ եւ պատրաստ ենք այն ամենին, ինչն իրենց համար ընդունելի է»,- ասել է Վրաստանի նախագահը:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio