Ֆրանսիան պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i126414-Ֆրանսիան_պատրաստ_է_նպաստել_Լեռնային_Ղարաբաղում_կրակի_դադարեցմանը
Ֆրանսիան պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան ԻՎ Լը Դրիանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2020 14:42 Asia/Tehran
  • Ֆրանսիան պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանը

Ֆրանսիան պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան ԻՎ Լը Դրիանը:

«Ֆրանսիան մոբիլիզացնում է իր ջանքերը Լեռնային Ղարաբաղում հրադադարի հասնելու, ինչպես նաև բանակցությունների վերսկսման համար», - գրել է նախարարը:

Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցի ընթացքում  պայմանավորվածություն է ձեռք բերվել շտապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության վերաբերյալ:

«Դա արվել է Մինսկի խմբում երկու երկրների համանախագահության շրջանակներում», - նշում է Լե Դրիանը:

Ավելի վաղ, Լե Դրիանի հետ բանակցությունների մասին հայտնել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio