Իրադրության հետագա սրումը կարող է անկանխատեսելի լինել տարածաշրջանի համար. Տոնոյանը՝ Վրաստանի դեպանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i126552-Իրադրության_հետագա_սրումը_կարող_է_անկանխատեսելի_լինել_տարածաշրջանի_համար._Տոնոյանը_Վրաստանի_դեպանին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Հոկտեմբեր 08, 2020 14:36 Asia/Tehran
  • Իրադրության հետագա սրումը կարող է անկանխատեսելի լինել տարածաշրջանի համար. Տոնոյանը՝ Վրաստանի դեպանին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

դեսպանի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկատվություն է ներկայացրել Արցախում Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների և դրանց զարգացման վերաբերյալ: Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ ռազմաճակատում իրադրության հետագա սրումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի համար:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio