ԼՂ-ն (Արցախ) պետք է դառնա համաշխարհային արդարության խորհրդանիշ. Նիկոլ Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i126656-ԼՂ_ն_(Արցախ)_պետք_է_դառնա_համաշխարհային_արդարության_խորհրդանիշ._Նիկոլ_Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ աշխարհը պետք է ճանաչի ԼՂ-ն (Արցախ) ինքնորոշման իրավունքը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 11, 2020 06:50 Asia/Tehran
  • ԼՂ-ն (Արցախ)   պետք է դառնա համաշխարհային արդարության խորհրդանիշ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ աշխարհը պետք է ճանաչի ԼՂ-ն (Արցախ) ինքնորոշման իրավունքը։

Հոկտեմբերի 11-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարված գրառմամբ նա նկատել է՝ եթե դա չեն անում կառավարություններն ու խորհրդարանները, դա կարող են անել ժողովուրդները, անհատները, կազմակերպությունները:

«Այս օրերին աշխարհի հայությունը ցույց է տալիս համախմբվածության ուժը։ Այս շարժումը պետք է գրավիչ դարձնել նաեւ այլ ազգերի ներկայացուցիչների համար՝ ովքեր դեմ են բռնությանը, կոռուպցիային, ահաբեկչությանը եւ ձգտում են արդարության, ազատության եւ սիրո հաղթանակին։

ԼՂ-ն (Արցախ)  պետք է դառնա համաշխարհային արդարության խորհրդանիշ։

Աշխարհը պետք է ճանաչի ԼՂ-ի (Արցախ)    ինքնորոշման իրավունքը։ Եթե դա չեն անում կառավարություններն ու խորհրդարանները, դա կարող են անել ժողովուրդները, անհատները, կազմակերպությունները:

Սա պետք է դառնա այդպիսի անհատներին, ժողովուրդներին, կազմակերպություններին միավորող համաշխարհային շարժում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է վարչապետ Փաշինյանը։

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio