ԼՂ-ն (Արցախ) պետք է դառնա համաշխարհային արդարության խորհրդանիշ. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ աշխարհը պետք է ճանաչի ԼՂ-ն (Արցախ) ինքնորոշման իրավունքը։
Հոկտեմբերի 11-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարված գրառմամբ նա նկատել է՝ եթե դա չեն անում կառավարություններն ու խորհրդարանները, դա կարող են անել ժողովուրդները, անհատները, կազմակերպությունները:
«Այս օրերին աշխարհի հայությունը ցույց է տալիս համախմբվածության ուժը։ Այս շարժումը պետք է գրավիչ դարձնել նաեւ այլ ազգերի ներկայացուցիչների համար՝ ովքեր դեմ են բռնությանը, կոռուպցիային, ահաբեկչությանը եւ ձգտում են արդարության, ազատության եւ սիրո հաղթանակին։
ԼՂ-ն (Արցախ) պետք է դառնա համաշխարհային արդարության խորհրդանիշ։
Աշխարհը պետք է ճանաչի ԼՂ-ի (Արցախ) ինքնորոշման իրավունքը։ Եթե դա չեն անում կառավարություններն ու խորհրդարանները, դա կարող են անել ժողովուրդները, անհատները, կազմակերպությունները:
Սա պետք է դառնա այդպիսի անհատներին, ժողովուրդներին, կազմակերպություններին միավորող համաշխարհային շարժում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է վարչապետ Փաշինյանը։
Armenpress.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio