ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Լեռնային Ղարաբաղում խաղաղապահության հարցն ակտիվ քննարկվում է
Հոկտեմբեր 15, 2020 13:22 Asia/Tehran
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահության հարցն ակտիվ քննարկվում է, այսօր ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
Բելառուսի նախագահի հետ հանդիպումից հետո նա նշել է, որ քննարկվել է ՀԱՊԿ առաջիկա գագաթնաժողովի օրակարգը, որը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին Մոսկվայում։
Ըստ Զասի՝ քննարկվել է ՀԱՊԿ տարածաշրջանում տիրող իրավիճակը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում, Ղրղզստանում և Բելառուսում։
«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ակտիվ քննարկում է խաղաղապահության հարցը», - ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
aysor.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
Պիտակ