Լեռային Ղարաբղում ստեղծվել է պարետատուն. Արայիկ Հարությունյանի հայտարարությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i126899-Լեռային_Ղարաբղում_ստեղծվել_է_պարետատուն._Արայիկ_Հարությունյանի_հայտարարությունը
Հարգելի ՛ հայրենակիցներ, հիմք ընդունելով  Լեռնային Ղարաբաղի (Արցախ) Հանրապետության «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի դրույթները, հրամանագիր եմ ստորագրել, որով ԱՀ տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքի որոշակի սահմանափակումներ են մտցվել, ինչպես նաև սահմանվել է նշված տարածքից ԱՀ քաղաքացիների դուրս գալու հատուկ ռեժիմ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Լեռնային Ղարաբաղի (Արցախ) նախագահ Արայիկ Հարությունյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 15, 2020 14:26 Asia/Tehran
  • Լեռային Ղարաբղում ստեղծվել է պարետատուն. Արայիկ Հարությունյանի հայտարարությունը

Հարգելի ՛ հայրենակիցներ, հիմք ընդունելով  Լեռնային Ղարաբաղի (Արցախ) Հանրապետության «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի դրույթները, հրամանագիր եմ ստորագրել, որով ԱՀ տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքի որոշակի սահմանափակումներ են մտցվել, ինչպես նաև սահմանվել է նշված տարածքից ԱՀ քաղաքացիների դուրս գալու հատուկ ռեժիմ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Լեռնային Ղարաբաղի (Արցախ) նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Տվյալ հրամանագրով նախատեսված միջոցառումներն իրականացնելու և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու, ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն կազմակերպելու նպատակով ստեղծվել է պարետատուն, որի ղեկավարման համար պարետ է նշանակել ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը:

 Լեռնային Ղարաբաղի (Արցախ) Հանրապետության տարածքից ելքը սահմանափակվել է զորահավաքային զորակոչի ենթակա ԱՀ քաղաքացիների համար և թույլատրվում է միայն հատուկ դեպքերում՝ պարետի կողմից տրված անցաթղթի առկայության դեպքում։ Պարետին լիազորվել է նաև, ըստ անհրաժեշտության, սահմանել ԱՀ որոշակի տարածքներ անձանց, տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի), այդ տարածքներում գտնվելու և տեղաշարժվելու հատուկ կարգ և պայմաններ:

news.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio