Ադրբեջանը հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել, սակայն հետ է շպրտվել
https://parstoday.ir/hy/news/armenia-i126915-Ադրբեջանը_հյուսիսային_ուղղությամբ_լայնածավալ_հարձակում_է_սկսել_սակայն_հետ_է_շպրտվել
Ադրբեջանը հոկտեմբերի 16-ի վաղ առավոտյան ինտենսիվ հրետակոծությունից հետո ԼՂ-ի (Արցախ) հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել, սակայն հետ է շպրտվել` կրելով կորուստներ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 16, 2020 06:23 Asia/Tehran
  • Ադրբեջանը հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել, սակայն հետ է  շպրտվել

Ադրբեջանը հոկտեմբերի 16-ի վաղ առավոտյան ինտենսիվ հրետակոծությունից հետո ԼՂ-ի (Արցախ) հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել, սակայն հետ է շպրտվել` կրելով կորուստներ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Վաղ առավոտյան հակառակորդը մոտ մեկ ժամ ինտենսիվ հրետակոծությունից հետո հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել։ Մի քանի անգամ հարձակվող ալիքներով փորձել են գրավել մեր դիրքերը, սակայն հայ ռազմիկների քաջության ու հմտության շնորհիվ հետ են շպրտվել կրելով զգալի մեծ կորուստներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Հովհաննիսյանը։

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մարտերը:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio