Ադրբեջանը խախտել է զինադադարը
Հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, հակառակորդը հյուսիսային ուղղությամբ ժամը 00:04-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում վարել է հրետանային և հրաձգային կրակ, իսկ հարավային ուղղությամբ ժամը 02:20-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում հասցրել է հրթիռային հարվածներ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
ՀՀ ԱԳՆ-ն հոկտեմբերի 17-ին հայտարարություն էր տարածել այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից որոշել են հաստատել մարդասիրական զինադադար:
Armenpress.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio