ԼՂ-ի ՊԲ-ն հարավային ուղղությամբ խոցել է ադրբեջանական գրոհող 4 տանկ
https://parstoday.ir/hy/news/armenia-i127041-ԼՂ_ի_ՊԲ_ն_հարավային_ուղղությամբ_խոցել_է_ադրբեջանական_գրոհող_4_տանկ
ԼՂ-ի (Արցախ) պաշտպանության բանակի ստորաբաժանումները հարավային ուղղությամբ խոցել են ադրբեջանական գրոհող 4 տանկ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 18, 2020 14:28 Asia/Tehran
  • ԼՂ-ի  ՊԲ-ն հարավային ուղղությամբ խոցել է ադրբեջանական գրոհող 4 տանկ

ԼՂ-ի (Արցախ) պաշտպանության բանակի ստորաբաժանումները հարավային ուղղությամբ խոցել են ադրբեջանական գրոհող 4 տանկ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

«Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային թևում հակառակորդը կիրառում է մեծ թվով ԱԹՍ-ներ և հրետանային միջոցներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծել է Ստեփանյանը։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Ադրբեջանի զինված ուժերը հրադադարից 4 րոպե անց խախտել են այն` գիշերվա ընթացքում հասցնելով հրթիռահրետանային հարվածներ: Ժամը 07: 20-ին հրետանային ակտիվ կրակից հետո, հակառակորդը բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար): Երկուստեք կան զոհեր և վիրավորներ:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio