Ադրբեջանն առավոտյան վերսկսել է հրետակոծությունները ԼՂ-ի (Արցախ) հյուսիսային և հարավային ուղղություններում
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերվա ընթացքում, ընդհանուր առմամբ, իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ԼՂ-ի (Արցախի Հանրապետության) պաշտպանության նախարարությունը։
«Առավոտյան, չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությանը, թշնամական ուժերը վերսկսել են հրետանային հրետակոծությունները հյուսիսային և հարավային ուղղություններում:
ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակակետերը լռեցնելու համար դիմում եմ համարժեք գործողությունների՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ իրադրությունը»,-նշում են ՊԲ-ից:
Armenpress.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio