Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i127058-Զոհրաբ_Մնացականյանը_հեռախոսազրույց_է_ունեցել_Ֆրանսիայի_ԱԳ_նախարարի_հետ
Հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 19, 2020 05:56 Asia/Tehran
  • Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ

Հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը:

Զրուցակիցները քննարկեցին հոկտեմբերի 17-ին հումանիտար զինադադարի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նախարար Մնացականյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի և նախագահ Մակրոնի անձնական ներդրումը զինադադարի շուրջ պայմանավորվածության ձեռքբերման գործում, արձանագրեց, որ Ադրբեջանի ռազմական-քաղաքական ղեկավարությունը հերթական անգամ հրաժարվեց իրականացնել իր իսկ կողմից ստանձնած հանձնառությունը և շարունակում է լայնամասշտաբ ռազմական ագրեսիան Արցախի դեմ:

ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանը և հակամարտության խաղաղ կարգավորմանը:

news.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio