Մենք պետք է պաշտպանենք Սյունիքը. Քաջարանում եւ Մեղրիում կոչ են անում զինվորագրվել
https://parstoday.ir/hy/news/armenia-i127063-Մենք_պետք_է_պաշտպանենք_Սյունիքը._Քաջարանում_եւ_Մեղրիում_կոչ_են_անում_զինվորագրվել
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը քաղաքի բնակիչներին կոչ է արել զենք վերցնել եւ պաշտպանել Սյունիքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 19, 2020 07:15 Asia/Tehran
  • Մենք պետք է պաշտպանենք Սյունիքը. Քաջարանում եւ Մեղրիում կոչ են անում զինվորագրվել

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը քաղաքի բնակիչներին կոչ է արել զենք վերցնել եւ պաշտպանել Սյունիքը:

«Քաջարան համայնքի հարգելի բնակիչներ, դիմում եմ 20-60 տարեկան բոլոր տղամարդկանց, ովքեր ի զորու են զենք վերցնել, նաև ովքեր նոր են վերադսրձել արցախյան ռազմաճակատից, վտանգված է սրբություն սրբոց հայրենիքը, նենգ ոսոխը սպառնում է զավթել  մեր տարածաշրջանը։ Մեր զինվորները կռվում են Արցախում, իսկ մենք պետք է պաշտպանենք Սյունիքը։ Բոլորս ի զեն։ Բնակչությանը խնդրում եմ խուճապի չմատնվել։

Զինվորագրման մանրամասների համար դիմել Քաջարանի համայնքապետարան կամ Երկրապահ կամավորականների միություն։

Համայնքի ղեկավար` Մանվել Փարամազյան»:

Նման կոչ է տարածել նաեւ Մեղրիի համայնքապետարանը:

«Հայրենակիցներ, Մեղրի համայքնի հարգելի քաղաքացիներ

Մեղրիի տարածաշրջանի սահմանների պաշտպանության նպատակով դիմում ենք ձեզ՝ խնդրելով կամավորության հիմունքներով ցուցակագրվել։

Այս պահից սկսած՝ կարող եք ներկայանալ Մեղրիի զինկոմիսարիատ։

Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը Դու ես...»:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio