Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Արցախի պաշտոնաթող նախագահների ու Սերժ Սարգսյանի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i127164-Ռոբերտ_Քոչարյանը_հանդիպել_է_Արցախի_պաշտոնաթող_նախագահների_ու_Սերժ_Սարգսյանի_հետ
Քոչարյանի գրասենյակի ղեկավարը տեղեկացրեց, որ այսպիսի խորհրդատվությունները պարբերական բնույթ են կրելու։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 21, 2020 08:59 Asia/Tehran
  • Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Արցախի պաշտոնաթող նախագահների ու Սերժ Սարգսյանի հետ

Քոչարյանի գրասենյակի ղեկավարը տեղեկացրեց, որ այսպիսի խորհրդատվությունները պարբերական բնույթ են կրելու։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել Արցախի պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ վերջիններիս նախաձեռնությամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Նրա խոսքով` Քոչարյանը հանդիպել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Բոլոր հանդիպումներին քննարկման թեման Արցախում տիրող իրավիճակն է եղել։

Սողոմոնյանը նշեց, որ այսպիսի խորհրդատվությունները պարբերական բնույթ են կրելու ներկայիս իրավիճակում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 21-ի ժամը 10:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 772 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6309 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 200 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 576 տանկ և ՀՄՄ:

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio