Բորելը արտաքին կողմերին կոչ է անում դադարեցնել Ղարաբաղի վերաբերյալ սադրիչ հռետորաբանությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i127233-Բորելը_արտաքին_կողմերին_կոչ_է_անում_դադարեցնել_Ղարաբաղի_վերաբերյալ_սադրիչ_հռետորաբանությունը
Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հետ կապված արտաքին կողմերը պետք է դադարեցնեն «վտանգավոր, սադրիչ և այլատյաց հռետորաբանությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 22, 2020 14:37 Asia/Tehran
  • Բորելը արտաքին կողմերին կոչ է անում դադարեցնել Ղարաբաղի վերաբերյալ սադրիչ հռետորաբանությունը

Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հետ կապված արտաքին կողմերը պետք է դադարեցնեն «վտանգավոր, սադրիչ և այլատյաց հռետորաբանությունը»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Եվրամիության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ նման հայտարարություն է արել  Եվրոպական Միության արտաքին գործերի և քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ Բրյուսելում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը:

«Բոլոր սուբյեկտները, ներառյալ արտաքին կողմերը պետք է զերծ մնան ցանկացած այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել ռազմական գործողությունների շարունակությանը և նոր զոհերի: Դա իր մեջ ներառում է վտանգավոր, սադրիչ և այլատյաց հռետորաբանության դադարեցումը»,-նշել է նա:

Ժոզեպ Բորելը կոչ է արել կողմերին վերադառնալ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման բանակցային սեղանի շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ առանց նախապայմանների, առանց հապաղելու:

«Եվրամիությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, խիստ ձևով պահպանել համաձայնեցված հրադադարի ռեժիմը: Ցանկացած գործողություն, որն ուղղված է քաղաքացիական անձանց դեմ կամ քաղաքացիական բնակչությանը լրացուցիչ տառապանքներ պատճառելուն, պետք է անհապաղ դադարեցվի»,-նշել է նա:

Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio