Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան խաղաղապահներ մտցնելը hայկական կողմի համար ընդունելի է. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i127247-Ղարաբաղյան_հակամարտության_տարածաշրջան_խաղաղապահներ_մտցնելը_hայկական_կողմի_համար_ընդունելի_է._Փաշինյան
Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան խաղաղապահներ մտցնելը hայկական կողմի համար ընդունելի է, եւ դա կարող են լինել ռուս խաղաղապահները, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 22, 2020 19:12 Asia/Tehran
  • Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան խաղաղապահներ մտցնելը hայկական կողմի համար ընդունելի է. Փաշինյան

Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան խաղաղապահներ մտցնելը hայկական կողմի համար ընդունելի է, եւ դա կարող են լինել ռուս խաղաղապահները, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խաղաղապահներ մտցնելը մեզ համար ընդունելի է: Կարող եմ ասել, որ Ադրբեջանի տեսակետները խաղաղապահների կազմի վերաբերյալ չեն համընկնի այդ հարցի վերաբերյալ Հայաստանի տեսակետների հետ: Եթե խոսենք փոխզիջումների մասին, ապա ռուս խաղաղապահների ներկայությունը նույնպես կարող է փոխզիջումային տարբերակ դառնալ: Ռուսաստանի Դաշնությունը լավ հարաբերություններ ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ: Շատ կարեւոր է հաշվի առնել տարածաշրջանային այլ երկրների տեսակետները, կարեւոր է, որ հատուկ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը, եւ ոչ թե հակառակը»,- ասել է Փաշինյանը՝ «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում:

News.an

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio