Տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերվա ընթացքում հարաբերական կայուն-լարված իրադրությունը փոփոխության չի ենթարկվել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԼՂ-ի (Արցախ) Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները:
«Երեկոյան, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, թշնամական ուժերը հրետակոծել են Ասկերանը, իսկ կեսգիշերին՝ կրկին անգամ թիրախավորել Մարտունին:
Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում է վարձկան-ահաբեկիչներից կազմված թշնամական դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Armenpress.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio