Տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում
https://parstoday.ir/hy/news/armenia-i127258-Տեղային_նշանակության_մարտեր_են_ընթանում_ճակատային_գծի_բոլոր_ուղղություններում
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերվա ընթացքում հարաբերական կայուն-լարված իրադրությունը փոփոխության չի ենթարկվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2020 06:56 Asia/Tehran
  • Տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր  ուղղություններում

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերվա ընթացքում հարաբերական կայուն-լարված իրադրությունը փոփոխության չի ենթարկվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԼՂ-ի (Արցախ) Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները:

«Երեկոյան, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, թշնամական ուժերը հրետակոծել են Ասկերանը, իսկ կեսգիշերին՝ կրկին անգամ թիրախավորել Մարտունին:

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում է վարձկան-ահաբեկիչներից կազմված թշնամական դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio