Տեղային նշանակության մարտեր են ընթանում ԼՂ-ի (Արցախ) ճակատային գծի որոշ ուղղություններում
https://parstoday.ir/hy/news/armenia-i127437-Տեղային_նշանակության_մարտեր_են_ընթանում_ԼՂ_ի_(Արցախ)_ճակատային_գծի_որոշ_ուղղություններում
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերվա ընթացքում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 27, 2020 05:50 Asia/Tehran
  • Տեղային նշանակության մարտեր են ընթանում  ԼՂ-ի  (Արցախ)  ճակատային գծի որոշ  ուղղություններում

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերվա ընթացքում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂ-ի (Արցախի Հանրապետության) պաշտպանության նախարարությունից, առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր:

«Երեկոյան թշնամական ուժերն ակտիվորեն կիրառել են անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը խոցվել է ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից: Հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունի, Մարտակերտ քաղաքն ու Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կատարել առաջադրված մարտական խնդիրը՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահպանելով վերահսկողության ներքո»,-նշում են ՊՆ-ից։

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio