Փաշինյանը կոչ է անում ճանաչել ԼՂ-ը (Արցախ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս միջազային հանրությանը ներկայացրել է Թուրքիայի կողմից ղեկավարվող ադրբեջանական ուժերի իրական նպատակը. այն ԼՂ-ում (Արցախ) հայերի էթնիկ զտումն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Թուրքիայի կողմից ղեկավարվող ադրբեջանական ուժերը՝ ահաբեկիչների հետ միասին շարունակում են ինտենսիվ ռազմական գործողություններն առաջնագծի տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ԼՂ-ի (Արցախ) խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Նրանց նպատակն ԼՂ-ում (Արցախ) հայերի էթնիկ զտումն է»,-գրել է վարչապետը:
Նա հաշթագով կոչ է արել ճանաչել ԼՂ-ը (Արցախ):
Ադրբեջանական զինված ուժերը հոկտեմբերի 28-ին կրկին թիրախավորել էին ԼՂ-ի (Արցախ) մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին՝ հարվածներ հասցնելով «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով: Ադրբեջանի զինուժն ավիացիայի միջոցով թիրախավորել է Ստեփանակերտի ծննդատունը, հասցվել են ավերածություններ։ Հայտնի էր դարձել, որ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով Շուշիի հրետակոծումից խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր։ ԼՂ-ի (Արցախ) ՄԻՊ Արտակ Բեգլարյանն ավելի ուշ հայտնել է, որ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական շրջանների թիրախավորման արդյունքում կան մեծ թվով տուժածներ և ավերածություններ: Ադրբեջանը հոկտեմբերի 29-ի առավոտից վերսկսել է խաղաղ բնակավայրերի հրթիռակոծումը: Թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները:
Armenpress.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio