ՄԻՊ-ը Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինատեսակ կիրառելու վերաբերյալ փաստերը կուղարկի միջազգային կառույցներ
https://parstoday.ir/hy/news/armenia-i127659-ՄԻՊ_ը_Ադրբեջանի_կողմից_ֆոսֆորային_զինատեսակ_կիրառելու_վերաբերյալ_փաստերը_կուղարկի_միջազգային_կառույցներ
Հայաստանի ու ԼՂ-ի (Արցախ) մարդու իրավունքների պաշտպանների աշխատակազմերում ներկայում իրականացվում են համատեղ ուսումնասիրություններ Ադրբեջանի կողմից ֆոսֆոր պարունակող զինատեսակ կիրառելու ապացույցները, որի արդյունքները կհրապարակվեն և կուղարկվեն միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 31, 2020 18:12 Asia/Tehran
  • ՄԻՊ-ը Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինատեսակ կիրառելու վերաբերյալ փաստերը կուղարկի միջազգային կառույցներ

Հայաստանի ու ԼՂ-ի (Արցախ) մարդու իրավունքների պաշտպանների աշխատակազմերում ներկայում իրականացվում են համատեղ ուսումնասիրություններ Ադրբեջանի կողմից ֆոսֆոր պարունակող զինատեսակ կիրառելու ապացույցները, որի արդյունքները կհրապարակվեն և կուղարկվեն միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Երեկ և այսօր հրապարակվեցին օբյեկտիվ բնույթի ապացույցներ այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը  ԼՂ-ում  (Արցախ) կիրառում են զանգվածային ոչնչացման, քիմիական տարրեր պարունակող զինատեսակ:

Այդ պահին հրապարակվեցին տվյալներ, որ խոսքը գնում է ֆոսֆոր պարունակող զինատեսակի մասին: Դրանից հետո եղան մի շարք հրապարակումներ այն մասին, որ խոսքը կարող է գնալ այլ քիմիական նյութեր պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակի մասին:

Ցանկացած պարագայում պետք է արձանագրել առնվազն հետևյալը.

1) կիրառվում է զանգվածային ոչնչացման զինատեսակ,

2) այն պարունակում է քիմիական տարրեր,

3) զինատեսակը կիրառվում է անտառների նկատմամբ և առաջացնում է զանգվածային հրդեհներ ու ավերածություններ,

4)այս զինատեսակի առաջացրած հրդեհը չի մարում անգամ այն մարող նյութերով կամ ջրով՝ ըստ մասնագիտական գնահատականների,

5) անտառները, որոնց նկատմամբ կիրառվել են այս նյութերը, գտնվում են քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ (այս պահի տվյալներով՝ Շուշիի, Մարտակերտի, Ասկերանի շրջաններ),

6) ըստ փաստահավաք աշխատանքների՝ անտառներում ադրբեջանական զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ:

Այս զինատեսակի օգտագործումը ու այն էլ նման պայմաններով արգելված է միջազգային իրավունքով»,- գրել է Թաթոյանը:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio