ՄԻՊ .Ադրբեջանական հարձակումների հետևանքով ԼՂ-ում սպանվել է 45 խաղաղ բնակիչ
https://parstoday.ir/hy/news/armenia-i127672-ՄԻՊ_.Ադրբեջանական_հարձակումների_հետևանքով_ԼՂ_ում_սպանվել_է_45_խաղաղ_բնակիչ
ԼՂ-ի (Արցախ) մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության արդյունքներով թարմացվել են սեպտեմբերի 27-ից ԼՂ-ի (Արցախ) քաղաքացիական բնակչության դեմ ադրբեջանական հանցագործությունների հետևանքների վերաբերյալ տվյալները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2020 07:50 Asia/Tehran
  •  ՄԻՊ .Ադրբեջանական հարձակումների հետևանքով ԼՂ-ում  սպանվել է  45 խաղաղ բնակիչ

ԼՂ-ի (Արցախ) մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության արդյունքներով թարմացվել են սեպտեմբերի 27-ից ԼՂ-ի (Արցախ) քաղաքացիական բնակչության դեմ ադրբեջանական հանցագործությունների հետևանքների վերաբերյալ տվյալները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԼՂ-ի (Արցախ) մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտներին հասցված վնասները հոկտեմբերի 31-ի դրությամբ:

Հոկտեմբերի 31-ի դրությամբ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 45 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 37 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել, ընդհանուր առմամբ, 141 մարդ, որից 120 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 101-ն արական, իսկ 19-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

ԼՂ-ի (Արցախի Հանրապետության) 160 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 13 100 մասնավոր անշարժ գույք, 2000 մասնավոր շարժական գույք, 2 700 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio