Հռոմի պապը Վատիկանից կրկին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է հղել
https://parstoday.ir/hy/news/armenia-i127691-Հռոմի_պապը_Վատիկանից_կրկին_ԼՂ_հակամարտության_խաղաղ_կարգավորման_կոչ_է_հղել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում կիրակնօրյա աղոթքի ավարտին կրկին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է հղել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2020 13:34 Asia/Tehran
  • Հռոմի պապը Վատիկանից կրկին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է հղել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում կիրակնօրյա աղոթքի ավարտին կրկին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է հղել:

«Չմոռանանք ինչ է կատարվում այսօր Լեռնային Ղարաբաղում, որտեղ զինված բախումները հաջորդում են դյուրաբեկ զինադադարներին՝ զոհերի ողբերգական աճով, քաղաքացիական բնակավայրերի, ենթակառուցվածքների և աղոթատեղիների ոչնչացմամբ, խաղաղ բնակչության զանգվածային թիրախավորումներով: Նորոգում եմ իմ սրտագին կոչը հակամարտության կողմերին, որպեսզի որքան հնարավոր է շուտ կասեցնեն անմեղ արյան հեղումը: Չպետք է մտածել հարցը բռնությամբ լուծելու մասին, այլ հանձնառու լինել՝ վարելու անկեղծ բանակցություններ, միջազգային հանրության օգնությամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Հռոմի պապը Սբ Պետրոսի տաճարի հրապարակում հավաքված հավատավորների համար իր ելույթում:

Նա զորակցություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր տառապել են և հայցել սրբերի բարեխոսությունը տարածաշրջանի կայուն խաղաղության համար:

Ֆրանցիսկոս պապը խաղաղության կոչ էր հղել նաև հոկտեմբերի 11-ին աղոթքից հետո:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio