«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Էրդողանի առջեւ կարող է «կարմիր լույս» վառվել
https://parstoday.ir/hy/news/armenia-i127853-Հայաստանի_Հանրապետություն_օրաթերթ._Էրդողանի_առջեւ_կարող_է_կարմիր_լույս_վառվել
Էրդողանի առջեւ կարող է «կարմիր լույս» վառվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2020 06:17 Asia/Tehran
  • «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Էրդողանի առջեւ կարող է «կարմիր լույս» վառվել

Էրդողանի առջեւ կարող է «կարմիր լույս» վառվել:

«Պուտինը կարող է ռազմական առճակատման մեջ մտնել, եթե Էրդողանը շարունակի զբաղեցնել նույն դիրքը՝ մերժելով Լիբիայում ու Սիրիայում եւ, որ ամենակարեւորն է, Կովկասում ռուսական կողմի պահանջները: Էրդողանը պետք է մշակի տարածաշրջանային ու միջազգային նոր ռազմավարություն, որպեսզի դիմակայի ռուսական ու եվրոպական ճնշմանը եւ, մասնավորապես, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հարաբերություններում լարվածությանը, որին աջակցում են եվրոպական շատ երկրներ, այդ թվում՝ Գերմանիան: Գերմանացիները չեն թաքցնում նյարդայնությունը Լիբիայում ամերիկա-գերմանական նախաձեռնությունն արգելափակելու Էրդողանի փորձերի պատճառով: Այսպիսով՝  Էրդողանը կարող է վերադառնալ ամերիկացիների գիրկը՝ դիմակայելու բոլոր հարձակումներին, ինչին նա կարծես անտարբեր է, քանզի կարծում է, որ ավելի շատ հաղթաթուղթ ունի, քան Ռուսաստանը՝ Օսմանյան կայսրության եւ Թուրքիայի Հանրապետության երկարամյա ու ավանդական թշնամին: Ռուսաստանի ղեկավարի հետ զրույցից հետո Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի գործել իր սեփական տեսլականի ու օրակարգի համաձայն՝ անկախ այն բանից, թե ուրիշներն ինչ են ասում եւ անում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio