Ադրբեջանը գիշերը հարվածել է ԼՂ-ի (Արցախ) խաղաղ բնակավայրերին. կան զոհեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i127909-Ադրբեջանը_գիշերը_հարվածել_է_ԼՂ_ի_(Արցախ)_խաղաղ_բնակավայրերին._կան_զոհեր
ԼՂ-ի (Արցախ) խաղաղ բնակավայրերում նոյեմբերի 5-ին լույս 6-ի գիշերը անհանգիստ է եղել։ Կան տուժածներ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 06, 2020 07:05 Asia/Tehran
  • Ադրբեջանը գիշերը հարվածել է ԼՂ-ի  (Արցախ)  խաղաղ բնակավայրերին. կան զոհեր

ԼՂ-ի (Արցախ) խաղաղ բնակավայրերում նոյեմբերի 5-ին լույս 6-ի գիշերը անհանգիստ է եղել։ Կան տուժածներ։

Այս մասին տեղեկացնում է  ԼՂ-ի  (  Արցախի Հանրապետության) արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Ադրբեջանաթուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել Շուշի և Ստեփանակերտ քաղաքները։ Հրթիռակոծության հետևանքով Շուշիում հրդեհվել են մի քանի բնակելի տներ, իսկ մայրաքաղաքում կան ավերածություններ։ Դեպքերի վայրերում աշխատում են ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները։ Քաղաքացիական բնակչության շրջանում նախնական տվյալներով կա 3 զոհ։ Մյուս տվյալները ճշտվում են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում են ԱԻ պետական ծառայությունից։

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio