Երևանում շարունակվում են բախումները ցուցարարների ու ոստիկանության միջև
Դեկտեմբեր 12, 2020 08:33 Asia/Tehran
Հայաստանի մայրաքաղաք Երևանում բախումներ են տեղի ունեցել ընդդիմության կազմակերպած ցույցի մասնակիցների ու ոստիկանների միջև:
Երևանի ոստիկանությունը ուրբաթ օրը ձերբակալել է շուրջ 40 ցուցարարների, ովքեր պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Նոյեմբերի 10-ին Ռուսատսանի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված ղարաբաղյան պատերազմում հրադադար հաստատելու մասին համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանում մեկնարկած բողոքի ցույցերի մասնակիցները շարունակում են պահանջել ՀՀ վարչապետի հրաժարականը: