Ստեփանակերտում ռուս խաղաղապահների համար տեղադրել են բլոկ-մոդուլային քաղաք. ՌԴ ՊՆ
https://parstoday.ir/hy/news/armenia-i130008-Ստեփանակերտում_ռուս_խաղաղապահների_համար_տեղադրել_են_բլոկ_մոդուլային_քաղաք._ՌԴ_ՊՆ
Լեռնային Ղարաբաղում ավարտվել է ռուս խաղաղապահների համար բլոկ-մոդուլային քաղաքի շինարարությունը: Այս մասին հայտնում են ՌԴ Պաշտպանության նախարարությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 21, 2020 14:54 Asia/Tehran
  • Ստեփանակերտում ռուս խաղաղապահների համար տեղադրել են բլոկ-մոդուլային քաղաք. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում ավարտվել է ռուս խաղաղապահների համար բլոկ-մոդուլային քաղաքի շինարարությունը: Այս մասին հայտնում են ՌԴ Պաշտպանության նախարարությունից:

«Լեռնային Ղարաբաղում ավարտվել է բլոկ-մոդուլային քաղաքի շինարարությունը՝ Ստեփանակերտում 250 հոգանոց ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների տեղակայման համար։ Այս պահին մենք մոտենում ենք ինժեներական սարքավորումների շահագործման մեկնարկի աշխատանքների ավարտին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բլոկ-մոդուլային քաղաքը ներառում է բնակելի մոդուլներ, մարզասրահ, բուժկետ, շոգեբաղնիք, չորանոց, ժամանցի սենյակ, շտաբ և գրասենյակ, մառան, ճաշարան, խոհանոց, սննդի պահեստ, սանիտարական մոդուլներ, զենքի և ինժեներական սարքավորումների պահպանման սենյակ։

Բլոկ-մոդուլային քաղաքն ամբողջությամբ համալրված են կենսապահովման բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով և բաղադրիչներով:

livenews.am/press