Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային օրակարգի հարցեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i130390-Հայաստանի_և_Վրաստանի_ԱԳ_նախարարները_քննարկել_են_տարածաշրջանային_օրակարգի_հարցեր
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը Դեկտեմբերի 30-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2020 14:30 Asia/Tehran
  • Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային օրակարգի հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը Դեկտեմբերի 30-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Նախարար Այվազյանը շնորհավորել է իր գործընկերոջն ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցերի։ Երկուստեք ընդգծվել է դարավոր բարեկամության և բարիդրացիականության ավանդույթների վրա հիմնված հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ջանքերի գործադրման պատրաստակամությունը՝ այդ թվում, տարբեր մակարդակներում շփումների և երկխոսության ակտիվացման միջոցով։

Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերի շուրջ:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio