Գազի և նավթի միասնական շուկայի դեպքում Հայաստանի համար կստեղծվի ձեռնտու իրավիճակ
https://parstoday.ir/hy/news/armenia-i131768-Գազի_և_նավթի_միասնական_շուկայի_դեպքում_Հայաստանի_համար_կստեղծվի_ձեռնտու_իրավիճակ
Էներգետիկայի գծով ՄԱԿ–ում Հայաստանի ազգային փորձագետ Արա Մարջանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է ԵԱՏՄ անդամ երկրներում գազի և նավթամթերքի միասնական շուկա ձևավորելու հեռանկարին, ինչպես նաև էներգետիկ ոլորտին առնչվող մի շարք հարցերի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2021 19:23 Asia/Tehran
  • Գազի և նավթի միասնական շուկայի դեպքում Հայաստանի համար կստեղծվի ձեռնտու իրավիճակ

Էներգետիկայի գծով ՄԱԿ–ում Հայաստանի ազգային փորձագետ Արա Մարջանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է ԵԱՏՄ անդամ երկրներում գազի և նավթամթերքի միասնական շուկա ձևավորելու հեռանկարին, ինչպես նաև էներգետիկ ոլորտին առնչվող մի շարք հարցերի։

Արա Մարջանյանի դիտարկմամբ`նախաձեռնությունն իսկապես կարևոր է և տարբեր ոլորտներում ընդհանուր շուկաներ  ձևավորելու գաղափարն ընկած է ԵԱՏՄ թե՛ ռազմավարության, թե՛ աշխարհաքաղաքականության հիմքում, թեև ճանապարհը շատ բարդ է ընթանում և նախորդ տարվա առցանց ձևաչափով կայացած գագաթնաժողովում հայտարարվեց, որ մինչև 2025 թվականը վերոհիշյալ միասնական շուկան արդեն պետք է ձևավորված լինի։   

«Միասնական շուկային պարագայում Հայաստանի համար հասկանալի կդառնան գազի գնագոյացման հարցերը, կգտնվեն բարենպաստ և ճիշտ լուծումներ սպառող երկրների համար, կստեղծվի ձեռնտու իրավիճակ։ Օրինակ` Հայաստան, Ղրղզստանը և Բելառուսը կողպված երկրներ են` առանց ելքի դեպի բաց ծով, չունեն սեփական գազի և նավթի պաշարներ, ներկրող երկրներ են, ինչը նրանց դարձնում է խոցելի ներկրվող էներգակիրների տեսանկյունից, հետևաբար այս և նման այլ հանգամանքները, կարծում եմ, հաշվի կառնվեն միասնական շուկա ձևավորելու ընթացքում»,– նշեց Հայաստանի էներգետիկայի գծով ՄԱԿ–ի ազգային փորձագետը։

Մարջանյանը հատուկ անդրադարձավ նաև Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը` Քյափազ– Սերդար նավթագազային դաշտի համատեղ շահագործման վերաբերյալ, որը կարող է հաշվեկշիռ փոխել տարածաշրջանային առումով և ազդել էներգետիկ աշխարհաքաղաքականության վրա։

Ըստ նրա` նաև այս հանգամանքով է պայմանավորված ԵԱՏՄ շրջանակներում գազի ու նավթամթերքների միասնական շուկան հնարավորինս արագ ձևավորելու հրամայականը, հետևաբար` Հայաստանը պետք է շատ շրջահայաց գտնվի` հաշվի առնելով իր էներգետիկ ու անվտանգային համակարգերի անխափան աշխատանքը երկարաժամկետ կտրվածքով։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio