Սերգեյ Լավրովը ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդում
https://parstoday.ir/hy/news/armenia-i140096-Սերգեյ_Լավրովը_ծաղիկներ_է_խոնարհել_Ծիծեռնակաբերդում
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 06, 2021 06:53 Asia/Tehran
  • Սերգեյ Լավրովը ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

«Նախարարը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նա նաև ջրել է իր անվամբ եղևնին, որը տնկել է 2007 թվականին։

Հիշեցնենք` Լավրովը վերջին անգամ Ծիծեռնակաբերդ էր այցելել 2019 թվականի նոյեմբերի 11-ին, իսկ հայաստանյան նախորդ այցը 2020-ի նոյեմբերի 21-ին էր։

ՌԴ արտգործնախարարը Հայաստան է ժամանել երեկ՝ մայիսի 5-ին։ Այսօր նախատեսվում է նրա հանդիպումն իր հայ գործընկերոջ հետ։ Համատեղ փաստաթղթի ստորագրում է նախատեսվում։

Աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է նախատեսված նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։

Սերգեյ Լավրովը Հայաստանից մեկնելու է Ադրբեջան։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio