Հայաստանի Նախագահն աշխատանքային այցով կմեկնի Ճապոնիա
https://parstoday.ir/hy/news/armenia-i146386-Հայաստանի_Նախագահն_աշխատանքային_այցով_կմեկնի_Ճապոնիա
Հայաստանի Հանրապետության նախագահ աշխատանքային այցով կմեկնի Ճապոնիա, ճապոնացի պաշտոնյաների հետ քննարկելու երկկողմ հարաբերությունների ընդլայնումը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 22, 2021 18:02 Asia/Tehran
  • Հայաստանի Նախագահն աշխատանքային այցով կմեկնի Ճապոնիա

Հայաստանի Հանրապետության նախագահ աշխատանքային այցով կմեկնի Ճապոնիա, ճապոնացի պաշտոնյաների հետ քննարկելու երկկողմ հարաբերությունների ընդլայնումը:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գրասենյակի հայտարարության համաձայն, Հայաստանի նախագահԱրմեն Սարգսյանը  կայսերական պալատում կմասնակցի Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի կողմից կազմակերպվող պաշտոնական ընդունելությանը և զրույց կունենա կայսեր հետ:

Հայաստանի Հանրային ռադիոյի հաղորդման համաձայն, նախագահ Սարգսյանը, ներկա կգտնվի Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանը:

Այցի շրջանակներում նախատեսվում է նախագահ Արմեն Սարգսյանի և Ճապոնիայի վարչապետ Սուգա Յոշիհիդեի հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն հայ-ճապոնական հարաբերությունների խորացմանը և երկկողմ օրակարգին առնչվող հարցեր:

Նախագահ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև տեխնոլոգիական մի շարք հայտնի ընկերությունների ղեկավարների և գործարարների հետ: