Հայ փորձագետ. Ադրբեջանի տարածքով տարանցումը Հայաստանի համար բացարձակապես հետաքրքիր չէ
Օգոստոս 08, 2021 16:57 Asia/Tehran
«Ապավեն» խոշոր բեռնափոխադրող ընկերության ղեկավար Գագիկ Աղաջանյանն ասել է.«Ադրբեջանի տարածքով տարանցումը Հայաստանի համար բացարձակապես հետաքրքիր չէ»:
ԱրմԻնֆո-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Երևանի ու Բաքվի միջև պատմական տարաձայնություններին, Գագիկ Աղաջանյանն ասել է.«Վրաստանում դեպի Ռուսաստան կառուցվող թունելի շահագործման հանձնումից հետո Ադրբեջանի տարածքով հայկական ապրանքների տարանցման հեռանկարը բացարձակապես ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնի»:
Նշելով, որ թուրքերն ու ադրբեջանցիներն այսօր երկաթգիծ են կառուցում ՝ շրջանցելով Հայաստանը եւ անտեսելով Հայաստանի տարածքում արդեն կառուցված ճանապարհը, Աղաջանյանն ասել է, որ հենց դա ապացուցում է, որ չպետք է վստահել Ադրբեջանի տարանցիկ ճանապարհներին:
Պիտակ