Ալիեւը ռուս խաղաղապահներից պահանջում է «խոչընդոտել ԼՂ օտարերկրյա քաղաքացիների անօրինական մուտքը»
https://parstoday.ir/hy/news/armenia-i153036-Ալիեւը_ռուս_խաղաղապահներից_պահանջում_է_խոչընդոտել_ԼՂ_օտարերկրյա_քաղաքացիների_անօրինական_մուտքը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ռուս խաղաղապահներից պահանջում է «խոչընդոտել ԼՂ օտարերկրյա քաղաքացիների անօրինական մուտքը»։ Այս մասին նա ասել է իտալական La Repubblica պարբերականին տված հարցազրույցում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 13, 2021 11:18 Asia/Tehran
  • Ալիեւը ռուս խաղաղապահներից պահանջում է «խոչընդոտել ԼՂ օտարերկրյա քաղաքացիների անօրինական մուտքը»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ռուս խաղաղապահներից պահանջում է «խոչընդոտել ԼՂ օտարերկրյա քաղաքացիների անօրինական մուտքը»։ Այս մասին նա ասել է իտալական La Repubblica պարբերականին տված հարցազրույցում։

Ալիեւը գոհունակություն է հայտնել Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունից: «Պատերազմը ավարտվեց մոտ մեկ տարի առաջ, եւ ռուս խաղաղապահները տեղակայված են Ադրբեջանում՝ Ղարաբաղի տարածաշրջանում: Իրավիճակն այս ընթացքում կայուն է, բացառությամբ մի քանի աննշան միջադեպերի, եւ մենք ընդհանուր առմամբ գոհ ենք»,-ասել է նա։

Միաժամանակ, Ալիեւը հույս է հայտնել, որ ռուսական կողմը կկանխի օտարերկրյա քաղաքացիների անօրինական մուտքը Ղարաբաղ: «Մասնավորապես, հարց կա օտարերկրացիների մասին, ովքեր պետք է թույլտվություն ստանան Ադրբեջանից՝ այցելելու ադրբեջանական տարածքներ, որոնք գտնվում են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում»,-ասել է Իլհամ Ալիեւը:

«Մենք այդ մասին տեղեկացրել ենք Ռուսաստանի իշխանություններին եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, որպեսզի նման դեպքերին վերջ տրվի: Այս եւ մի շարք այլ խնդիրներ պետք է լուծվեն: Սակայն այժմ մենք ընդհանուր առմամբ գոհ ենք խաղաղապահների աշխատանքից»,-շեշտել է Ալիեւը։

news.am