Տաթև-Աղվանի ճանապարհը նախատեսվում է ամբողջությամբ շահագործման հանձնել մինչև նոյեմբերի վերջ. Պապիկյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i153974-Տաթև_Աղվանի_ճանապարհը_նախատեսվում_է_ամբողջությամբ_շահագործման_հանձնել_մինչև_նոյեմբերի_վերջ._Պապիկյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ այսօր այցելել ենք Տաթև-Աղվանի ճանապարհահատված` ծանոթանալու ընթացիկ ճանապարհաշինական աշխատանքներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 24, 2021 16:14 Asia/Tehran
  • Տաթև-Աղվանի ճանապարհը նախատեսվում է ամբողջությամբ շահագործման հանձնել մինչև նոյեմբերի վերջ. Պապիկյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ այսօր այցելել ենք Տաթև-Աղվանի ճանապարհահատված` ծանոթանալու ընթացիկ ճանապարհաշինական աշխատանքներին։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

«Ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը նախատեսվում է ամբողջությամբ շահագործման հանձնել մինչև նոյեմբերի վերջ։ Ակտիվ ընթացքի մեջ է նաև Սյունիքում այլընտրանքային ճանապարհների կառուցումը, որոնք վերջնականորեն պատրաստ կլինեն գալիք տարվա գարնանը, ինչի արդյունքում Սյունիքի մարզում կունենանք ճանապարհային հաղորդակցության լիովին նոր համակարգ»,- գրել է նա։

news.am