Հայաստանը շահագրգռված է ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայության ժամկետի երկարաձգմամբ. ԱԽ գրասենյակ
https://parstoday.ir/hy/news/armenia-i154428-Հայաստանը_շահագրգռված_է_ԼՂ_ում_ռուս_խաղաղապահների_ներկայության_ժամկետի_երկարաձգմամբ._ԱԽ_գրասենյակ
Հայաստանը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության ժամկետի երկարաձգմամբ՝ մինչև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2021 08:25 Asia/Tehran
  • Հայաստանը շահագրգռված է ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայության ժամկետի երկարաձգմամբ. ԱԽ գրասենյակ

Հայաստանը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության ժամկետի երկարաձգմամբ՝ մինչև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշումը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել են Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից:

«Ցավոք, այս պահին իրավիճակը բավարար կայուն չէ անվտանգության տեսանկյունից: Վերջերս մենք տեսանք հրադադարի խախտում, ինչի հետևանքով հայ զոհվեց՝ քաղաքացիական անձ, կան նաև վիրավորներ: Հետևաբար, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործոնը կարևոր և նշանակալի կլինի այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել ԼՂ վերջնական կարգավիճակի հարցը»,- ասել են Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակից:

Անվտանգության խորհրդի գրասենյակում նաև ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ կոնտինգենտը կարևոր նշանակություն ունի հայերի, ԼՂ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու հարցում, ինչպես նաև ստեղծվող ենթակառուցվածքների և բեռների անընդհատ և կայուն տեղաշարժի անվտանգության երաշխավորն է:

Armenpress.am