Փաշինյանը և Լուկաշենկոն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
https://parstoday.ir/hy/news/armenia-i156572-Փաշինյանը_և_Լուկաշենկոն_քննարկել_են_հայ_ադրբեջանական_սահմանին_տիրող_իրավիճակը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում միմյանց տեղեկացրել են Հայաստանում և Բելառուսում առկա իրավիճակի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2021 12:00 Asia/Tehran
  • Փաշինյանը և Լուկաշենկոն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում միմյանց տեղեկացրել են Հայաստանում և Բելառուսում առկա իրավիճակի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:

Նրանք քննարկել են նաև ՀԱՊԿ շրջանակներում առկա խնդրահարույց հարցերը:

ՀՀ վարչապետը Բելառուսի նախագահին տեղեկացրել է նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և հնարավոր զարգացումների մասին:

armenpress.am