Բջջային կապի և համացանցի հասանելիությունն Լեռնային Ղարաբաղի տարածքում խլացվում է
Ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պածտպանը քննադատել է Բաքվի պաշտոնյաներին ինտերնետն արգելափակելու և տարածաշրջանում բջջային կապի ծառայությունները խափանելու համար։
Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հաղորդման համաձայն, Լեռնային Ղարաբաղի Մարդու Իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ասել է.«Կասկած չկա, որ բջջային կապի և համացանցի հասանելիությունն Լեռնային Ղարաբաղ տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից օգտագործվող հաճախականությունների և տեխնիկական միջոցների վրա ներազդելու եղանակով»:
Ստեփանյանն ասել է, որ նոյեմբերի 9-ից սկսած Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաք Ադրբեջանի նախագահի այցից հետո խնդիրը նորից առաջացել է, և արդեն շուրջ մեկ ամիս է հաղորդակցության միջոցներն Արցախում գործում են լուրջ խափանումներով։
Նա հավելել է. «Ցավոք, Ադրբեջանի Հանրապետությունը ցանկացած միջոց է օգտագործում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդու իրավունքները ոտնահարելու և ոտնձգություններ առաջացնելու համար»։
Մինչ այժմ Ադրբեջանի Հանրապետության իշխանությունները չեն արձագանքել այս պնդմանը։
Գեղամ Ստեփանյանը հավելել.«Մարդու իռավունքների կազմակերպություններին և ռուսական խաղաղապահ զորակազմի ուշադրությունը կրկին հրավիրում եմ այս խնդրին»։