Փաշինյանը հայտնել է բրյուսելյան հանդիպման արդյունքը. երկաթուղին կվերագործարկվի
https://parstoday.ir/hy/news/armenia-i158656-Փաշինյանը_հայտնել_է_բրյուսելյան_հանդիպման_արդյունքը._երկաթուղին_կվերագործարկվի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ եռակողմ հանդիպման ժամանակ վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
(last modified 2025-10-12T05:51:36+00:00 )
Դեկտեմբեր 15, 2021 10:15 Asia/Tehran
  • Փաշինյանը հայտնել է բրյուսելյան հանդիպման արդյունքը. երկաթուղին կվերագործարկվի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ եռակողմ հանդիպման ժամանակ վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ըստ այդմ՝ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո,–գրել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն։

Կողմերը նաև պայմանավորվել են շարունակել շփումները։

Հիշեցնենք` Փաշինյանն այսօր Բրյուսելում կմասնակցի Արևելյան Գործընկերության վեցերորդ գագաթնաժողովին։

Միջոցառման շրջանակում նախատեսվում է, որ ՀՀ վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա եվրոպական գործընկերների հետ։

 

armeniasputnik.am