Փաշինյանը հայտնել է բրյուսելյան հանդիպման արդյունքը. երկաթուղին կվերագործարկվի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ եռակողմ հանդիպման ժամանակ վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ըստ այդմ՝ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո,–գրել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն։
Կողմերը նաև պայմանավորվել են շարունակել շփումները։
Հիշեցնենք` Փաշինյանն այսօր Բրյուսելում կմասնակցի Արևելյան Գործընկերության վեցերորդ գագաթնաժողովին։
Միջոցառման շրջանակում նախատեսվում է, որ ՀՀ վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա եվրոպական գործընկերների հետ։
armeniasputnik.am