Հայ–թուրքական ճանապարհային նոր քարտեզ կլինի. Միջանցքի հարցը կլինի առանցքային. Haberturk
https://parstoday.ir/hy/news/armenia-i158824-Հայ_թուրքական_ճանապարհային_նոր_քարտեզ_կլինի._Միջանցքի_հարցը_կլինի_առանցքային._haberturk
Թուրքական Haberturk–ի սյունակագիր Չեթիներ Չեթինը մանրամասներ է գրել հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2021 14:09 Asia/Tehran
  • Հայ–թուրքական ճանապարհային նոր քարտեզ կլինի. Միջանցքի հարցը կլինի առանցքային. Haberturk

Թուրքական Haberturk–ի սյունակագիր Չեթիներ Չեթինը մանրամասներ է գրել հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված։

Թուրք լրագրղը պնդել է, թե մինչեւ 2022 թվականի հունվարի 15-ը Հայաստանում կստեղծվի աշխատանքային խումբ եւ մի այլ խումբ, որն ուղիղ Փաշինյանի հետ է կապի մեջ լինելու։

«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ 3 աստիճանի ճանապարհային քարտեզ է լինելու։ Նախ չարթերային թռիչքներն են սկսելու։  Բանակցությունների առանցքային հարցը լինելու է Թուրքիա–Նախիջեւան–Ադրբեջան միջանցքի բացումը։  Անկարան ցանկանում է, որ այն մինչեւ մայիս–հունիս այն բացվի։ Երրորդ փուլում արդեն սկսվելու են տնտեսական հարաբերությունները։ Այս փուլը կսկսվի հուլիսին»,–գրել է Haberturk–ի սյունակագիրը։

news.am