Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 137 դեպք. մահացել է 11 քաղաքացի
https://parstoday.ir/hy/news/armenia-i159208-Հայաստանում_մեկ_օրում_հաստատվել_է_կորոնավիրուսի_137_դեպք._մահացել_է_11_քաղաքացի
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեկտեմբերի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343 հազար 845 դեպք, որից 329 հազար 128-ը`առողջացած, 7914-ը` մահվան ելքով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 21, 2021 07:40 Asia/Tehran
  • Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 137 դեպք. մահացել է 11 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեկտեմբերի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343 հազար 845 դեպք, որից 329 հազար 128-ը`առողջացած, 7914-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5309 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Վերջին մեկ օրում կատարվել է 5932 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 137 նոր դեպք, առողջացել է 329 քաղաքացի, արձանագրվել է մահվան 11 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 503 հազար 39-ի: