Տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը
Դեկտեմբեր 22, 2021 10:14 Asia/Tehran
Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել կառավարության ընթացիկ ծրագրերին և առաջնահերթություններին, ինչպես նաև երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերներին և դրանց հաղթահարմանը:
armenpress.am
Պիտակ