Հայաստանի համար ռուսական գազի սակագինը 2022 թվականին անփոփոխ կմնա. Մհեր Գրիգորյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i159366-Հայաստանի_համար_ռուսական_գազի_սակագինը_2022_թվականին_անփոփոխ_կմնա._Մհեր_Գրիգորյան
Հայաստանի համար ռուսական գազի գինը 2022 թվականին անփոփոխ կմնա՝ կազմելով 165 ԱՄՆ դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց: Այս մասին լրագրողներին ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2021 15:00 Asia/Tehran
  • Հայաստանի համար ռուսական գազի սակագինը 2022 թվականին անփոփոխ կմնա. Մհեր Գրիգորյան

Հայաստանի համար ռուսական գազի գինը 2022 թվականին անփոփոխ կմնա՝ կազմելով 165 ԱՄՆ դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց: Այս մասին լրագրողներին ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Ռուսական գազի գործող գինը սահմանին 2022 թվականին կմնա անփոփոխ: Իհարկե, կան հարցեր, որոնց շուրջ պետք է պայմանավորվել: Առաջինը Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի հարցն է, իսկ երկրորդը՝ սակագնում գազի կալորիականության հաշվառումը: Այս հարցերի շուրջ քննարկումներ են ընթանում, սակայն գազի սակագինը սահմանվել է և երկարացվել»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Մհեր Գրիգորյանը:

yerevanlur.am