Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի դեսպան Նաուաֆ Ալ-Էնեզիին
https://parstoday.ir/hy/news/armenia-i159380-Արմեն_Սարգսյանն_ընդունել_է_Հայաստանում_Քուվեյթի_դեսպան_Նաուաֆ_Ալ_Էնեզիին
Նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ-Էնեզիին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2021 16:05 Asia/Tehran
  • Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի դեսպան Նաուաֆ Ալ-Էնեզիին

Նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ-Էնեզիին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-քուվեյթական հարաբերությունների ներկա մակարդակի և զարգացման հեռանկարների շուրջ: Մասնավորապես նշվել է, որ երկու երկրները փոխգործակցության ներուժ ունեն բանկային, զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային հարցերի:

armenpress.am/