Ուկրաինան պատրաստակամություն է հայտնել կառուցողական կերպով զարգացնել Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները
Դեկտեմբեր 25, 2021 12:54 Asia/Tehran
Հայաստանը և Ուկրաինան դեկտեմբերի 25-ին նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն իր թվիթերյան էջում գրառում է կատարել այս առիթով։
«1991 թվականի այս օրը Ուկրաինայի և Հայաստանի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։ Մենք պատրաստ ենք կառուցողական կերպով զարգացնել երկկողմ հարաբերությունները՝ մեր փոխշահավետ համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու համար»,-նշված է հաղորդագրությունում։
aysor.am
Պիտակ