Զբոսաշրջությունն Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև մշակութային երկխոսության հնարավորություն է
https://parstoday.ir/hy/news/armenia-i163222-Զբոսաշրջությունն_Իրանի_և_Հայաստանի_ժողովուրդների_միջև_մշակութային_երկխոսության_հնարավորություն_է
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը հայտարարել է. «Զբոսաշրջությունը Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև մշակութային երկխոսության հնարավորություն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2022 08:14 Asia/Tehran
  • Զբոսաշրջությունն Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև մշակութային երկխոսության հնարավորություն է

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը հայտարարել է. «Զբոսաշրջությունը Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև մշակութային երկխոսության հնարավորություն է»:

Մեխակ Ապրեսյանը, ով մասնակցել է «Իրան և գաստրոզբոսաշրջություն» թեմայով առաջին համաժողովին,  բարձր  գնահատելով իրանական սննդի մշակույթն ու խոհանոցի բազմազանությունն ասել է. «Հայաստանը պատրաստ է գաստրոզբոսաշրջության ոլորտում համագործակցել Իրանի հետ»: 
Ապրեսյանը հավելել է. «Զբոսաշրջությունը կարող է նպաստել երկու ժողովուրդների միջև միջմշակութային երկխոսությանը»:
Նշելով, որ Իրանը զբոսաշրջության արդյունաբերությունը բարելավելու և խթանելու մեծ ներուժ ունի, Մեխակ Ապրեսյանը հավելել է, որ  բարեկամ ու հարևան երկրներն այս ոլորտում  համագործակցության մեծ հեռանկարներ պետք է ունենան։
Բարձր  գնահատելով Իրանում սննդի մշակույթն ու իրանական խոհանոցի բազմազանությունը, Մեխակ Ապրեսյանն ասել է. «Այս բազմազանությունը պայմանավորված է մշակույթի և պատմության խորությամբ, ինչպես նաև կենսակերպով»:
Շաբաթ օրը Թեհրանում մեկնարկել են զբոսաշրջության 15-րդ միջազգային  և Թեհրանի ձեռարվեստի 35-րդ ցուցահանդեսները:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio