Եվրոպական միությունը և Հայաստանը ստեղծում են ընդհանուր ավիացիոն գոտի
https://parstoday.ir/hy/news/armenia-i163980-Եվրոպական_միությունը_և_Հայաստանը_ստեղծում_են_ընդհանուր_ավիացիոն_գոտի
ավանության է արժանացել 2021 թ. նոյեմբերի 15-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և դրա անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2022 12:43 Asia/Tehran
  • Եվրոպական միությունը և Հայաստանը ստեղծում են ընդհանուր ավիացիոն գոտի

ավանության է արժանացել 2021 թ. նոյեմբերի 15-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և դրա անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

 Համաձայնագրի նպատակն է ստեղծել ընդհանուր ավիացիոն գոտի` ապահովելով կողմերի շուկաների հասանելիությունը՝ հավասար մրցակցային պայմաններով, առանց խտրшկшնության և միասնական կանոններով՝ ներառյալ թռիչքային և ավիացիոն անվտшնգության, օդային երևեկության կազմակերպման, մրցակցության, սոցիալական և շրջակա միջավայրի ոլորտներում: Ընդհանուր ավիացիոն գոտին թույլ է տալիս նաև ընդլայնել օդային հաղորդակցությունը և զարգացնել միջազգային ավիացիոն համակարգը՝ հիմնվելով շուկայում ավիաընկերությունների միջև ոչ խտրական, թափանցիկ և արդար մրցակցության վրա։ Այն կնպաստի ԵՄ ավիացիոն ստանդարտների ընդունմանը, ավիացիոն կանոնների կիրառմանը և կզարգացնի հետագա համագործակցությունը ավիացիոն անվտանգության ոլորտում: Միաժամանակ ակնկալվում է, որ համաձայնագրի վավերացումը խթան կհանդիսանա առևտրի, զբոսաշրջության, ներդրումների և ընդհանուր առմամբ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար՝ ապահովելով շարժունակության ավելի լայն հնարավորություններ։

yerevan-times.com/